Իշխանությունն արդեն պլանավորել է՝ ում է նստեցնելու, եթե սրանց պետք լինի, մեկ օրում կտանեն կալանքի․ Աբրահամյան
- Lilit

- Jun 30
- 1 min read

Իշխանությունն արդեն պլանավորել է, թե մինչև հաջորդ ընտրական ցիկլն ո՞ւմ է թիրախավորելու, ո՞ւմ նկատմամբ է բռնություն կիրառելու և ո՞ւմ՝ նստեցնելու, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Մեկի վրա «գործեր սարքելը» 3 տարի առաջ է սկսել, մեկինը` 1 տարի առաջ, սակայն եթե սրանց պետք լինի, ապա յուրաքանչյուրին էլ մեկ օրում կզրպարտեն, կվարկաբեկեն ու կտանեն կալանքի», - գրել է պատգամավորը:
Ըստ նրա, Հայաստանում չկա մի մարդ, ով կարող է ասել, թե ապահովագրված է իշխանական հարձակումներից:
Այս ամենը դեմն առնելու տարբերակը, Աբրահամյանի համոզմամբ, ճիշտ մարտավարությունը և ճիշտ պլանավորումն է․ «Անպտուղ պաշտպանությունից արդյունավետ քաղաքական հարձակման անցնելն է:
Հարձակում ասվածը ենթադրում է` քաղաքական վիճակը վերահսկելը, օրակարգ թելադրելն ու իշխանությանը ստիպել` իրար հետևից սխալվել, սայթաքել և վերջում ամբողջությամբ տապալվել գետնին:
Հակառակ դեպքում կշարունակենք ոստիկանական, քննչական բաժինների դիմաց «հերթապահություններն» ու դատարանի առաջ անվերջ ելույթները, իսկ քաղբանտարկյալների թիվն անշեղորեն կաճի:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:




















