top of page

Եղանակը՝ առաջիկա օրերին. հնարավոր է կարկուտ և ամպրոպ

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 26
  • 1 min read
ree

Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։


Օդի ջերմաստիճանը հունիսի 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։


Երևան քաղաքում ևս հունիսի 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։


Մայրաքաղաքում հունիսի 26-ի ցերեկը կլինի 31-33 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի կգրանցվի +25...+27 աստիճան։

1/3012
bottom of page