top of page

Ողբերգական վթար, «Opel»-ը բախվել է արգելապատնեշներին, վարորդի մայրը մաhացել է․ Shamshyan

  • Writer: Lilit
    Lilit
  • Jun 2
  • 1 min read

ree

Հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։05-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 149 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 59-ամյա Բգրատ Իսպիրյանը իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, ապա քարերին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Շիրակի մարզի բնակիչներ 44-ամյա Սիրանուշ Նիկողոսյանը և 84-ամյա Գալյա Իսպիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 84-ամյա Գ․ Իսպիրյանը մահացել է։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի մայրն է, իսկ վիրավորը՝ կինը։

1/3012
bottom of page