top of page

Գեղարքունիքի մարզում բրուցելոզով վարակված մարդկանց թիվը աճել է

  • Writer: Lilit
    Lilit
  • May 30
  • 1 min read

Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղում բրուցելոզով վարակված բնակիչների թիվը հասել է 10-ի: Այս մասինSputnik Արմենիային հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Ռոբերտ Կավկասյանը։


Հիշեցնենք` մայիսի 22–ին հայտնի դարձավ, որ Չկալովկայում արձանագրվել էր վարակվածության 4 դեպք։ Դրանից հետո կենտրոնը գյուղում իրականացրել է հակահամաճարակային միջոցառումներ և ստուգել համայնքի 153 բնակչի:


Արյան լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ևս 6 դեպք։ Ներկայում իրականացվում են հիվանդության տարածումը կանխելու համար իրազեկման միջոցառումներ։


Բրուցելյոզը հիվանդ կենդանիներից մարդուն փոխանցվող վարակ է, որը բնորոշվում է լիմֆոիդ հյուսվածքի, հենաշարժական համակարգի և նյարդային համակարգի ախտահարմամբ:

1/2694
bottom of page