top of page

Դպրոցներից մեկում 4-րդ դասարանցիներին ստիպողաբար թմրանյութ տալու գործով 4-րդ մեղադրյալին են հայտնաբերել և որպես խափանման միջոց ընտրել տնային կալանքը

  • Writer: Lilit
    Lilit
  • May 19
  • 1 min read

Արարատի մարզի Մխչյան գյուղի միջնակարգ դպրոցում չորրորդ դասարանի երկու երեխայի թմրանյութ տալու գործով չորրորդ մեղադրյալը, որին իրավապահները փնտրում էին, հայտնաբերվել և արգելանքի է վերցվել։ Վերջինս անչափահաս է։  

Մամուլի հրապարակումների համաձայն՝ վերջերս բարձր դասարանցի մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։  

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով: 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է դաստիարակչական հսկողություն և վարչական հսկողություն, 1-ի նկատմամբ՝ տնային կալանք և բացակայելու արգելք։ Եվ մեկ անչափահաս անձի  վերաբերյալ կար ձերբակալման որոշում:

ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ վերջինս հայտնաբերվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Երկու տուժողից բացի՝ չորս  մեղադրյալներին ևս ուղարկել են տոքսիկաքիմական փորձաքննության, պարզելու՝ սպիտակ փոշենման զանգվածն ինչ բաղադրություն է ունեցել։

1/3012
bottom of page