46-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել է թմրամիջոց
- Lilit
- Apr 25
- 1 min read
ՆԳՆ-ից հայտնում են․
«Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ապրիլի 22-ին տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը կանեփից պատրաստած թմրամիջոց է պահում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 46-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել է 23 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: 46-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն»: