top of page

Շքամուտքում դանակով հարվածներ է հասցրել 56-ամյա բնակչի գլխին

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 21
  • 1 min read

ree

ՆԳՆ-ից հայտնում են․

«Փետրվարի 20-ին, ժամը 23։17-ին ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Հովսեփյան փողոցի շենքերից մեկում գլխի վնասվածքով տղամարդ կա։ Նշված հասցե են մեկնել Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու Տավուշի մարզի պարեկները։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված շենքի 56-ամյա բնակիչը տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 50-ամյա համաքաղաքացու հետ։

Վիճաբանությունը շարունակվել է շքամուտքում, որտեղ 50-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել տանտիրոջ գլխի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 50-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել է և կազմված փաստաթղթերով ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին»:

1/3011
bottom of page