top of page

Սահմանադրության փոփոխությունն արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն ունենալ չի կարող. Արմեն Գրիգորյան

Feb 20, 2025
1 min read

Սահմանադրական փոփոխությունների մասին խոսվել է ավելի վաղ՝ 2020 թվականից սկսած, և Սահմանադրության փոփոխությունը Հայաստանում միշտ եղել է ներքին գործընթաց, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե նոր Սահմանադրության մասին խոսելով արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը տողատակերում Ալիևի պահանջը չի կատարում։

«Դա արտաքին որևէ գործընթացի հետ առնչություն չի կարող ունենալ։ Այն եղել է ներքին գործընթաց և շարունակելու է լինել ներքին գործընթաց»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

1/3636
bottom of page