top of page

Կոտայքում հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետի «Ford Transit»-ում

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 4
  • 1 min read

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում էShamshyan.com-ը, ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամայն կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների հատվածում Չարենցավանի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ծիրան» սուպերմարկետի հաշվեկշռում հաշվառված, Արագածոտնի մարզի բնակիչ 51-ամյա Ռաֆիկ Ավետիսյանի կողմից վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում:  Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները:  Հրշեջները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:  Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան: 

1/2694
bottom of page