top of page

ՔԿ-ն՝ պարեկների մասնակցությամբ գողության դեպքի մասին

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 29
  • 1 min read
ree

Շիրակի մարզում պարեկների մասնակցությամբ ենթադրյալ հանցագործության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, կան ձերբակալվածներ։ Այդ մասին լրատվամիջոցիներին ասել են ՀՀ քննչական կոմիտեից։ 


«Այս պահին կատարվում են վարույթային գործողություններ, կան ձերբակալվածներ»,– նշել են ՔԿ-ից։


Թե քանի ձերբակալված կա, քննչական կոմիտեից նշել են, որ ավելի մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն օրվա ընթացքում։ Կոմիտեից նաև չեն մանրամասնել, թե անձինք կոնկրետ ինչի համար են ձերբակալվել։


Նշենք, որ հունվարի 27–ին լրատվամիջոցները գրել էին, որ Շիրակի մարզում գողություն կատարելու մեջ կասկածվում են 2 պարեկներ։


1/3012
bottom of page