top of page

Ի՞նչ կտա համընդհանուր հայտարարագրումը քաղաքացիներին. պարզաբանում է Փաշինյանը

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 26
  • 2 min read

ree

«Մարզերում իմ դիտարկումները ցույց են տալիս, որ օրինակ, մանկապարտեզների համար վճարներն ամսական 7000-8000 դրամ են, դա նշանակում է, որ մարդիկ երեխայի մանկապարտեզի համար վճարում են մոտավորապես տարեկան 96 000 դրամ: Հիմա, այն մարդիկ, ովքեր եկամտային հարկ են վճարել ավելի քան 96 000 դրամը և համընդհանուր հայտարարագիրը լրացնում են, այսինքն՝ նրանք վարձու աշխատողներ են, տարվա ընթացքում երեխայի համար մանկապարտեզի վճարն այս տարիֆներով ամբողջությամբ հետ կստանան»: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կտա համընդհանուր հայտարարգրումը քաղաքացիներին։

«Կան ավելի թանկ մանկապարտեզներ, որը տարին 300 000 դրամ է վճարում մարդը, բայց 100 000 դրամը հետ կստանա, եթե ինքը եկամտային հարկ է վճարել: Այսինքն՝ մենք մարդուն ասում ենք, որ մենք, էլի եմ ասում, որովհետև գները տարբեր են, չեմ ուզում  ընդհանրացնել, բայց մարզերում, երբ մանկապարտեզներ են բացում, ես հարցնում են՝ ինչքա՞ն է լինելու վճարը, հիմնականում ասում են 7000-8000, համայնքային մանկապարտեզները, երեխայի մանկապարտեզի վարձն ամբողջությամբ վերադարձնում ենք ծնողի վճարած եկամտահարկից: Ի՞նչ վատ է»,–հավելեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, 2025 թվականին լրացվող հայտարարագրի արդյունքում մինչև 70 մլրդ դրամ այդ համակարգով կարող է քաղաքացիներին վերադարձվել:

«70 մլրդ դրամ, գրեթե 200 մլն դոլար մենք քաղաքացիներին վերադարձնելու տարբերակ, ենթակառուցվածք ենք ստեղծում: Ինչո՞ւ չեմ ասում՝ միանգամից վերադաձնելու ենք, որովհետև դրա համար կա պայման, առաջինը, որ մարդը եկամտային հարկ վճարող լինի և վճարած լինի, և երկրորդ, որ այդ ծախսերը նորմալ փաստագրվեն և  փաստաթղթավորված ներկայացվեն համընհանուր հայտարարագրման համակարգում: Վատ բա՞ն է դա: 70 մլրդ վերադաձնում ենք քաղաքացիներին»,–ասաց նա:

Փաշինյանի խոսքով, վերադարձելի գումարները անվանում են «սոցիալական կրեդիտներ» տերմինով:

 

«Մենք մտածում ենք, որ բնակարանի ձեռքբերման դեպքում էլ պետք է սոցիալական կրեդիտ լինի, այսինքն՝ վերադարձի համակարգ, բայց քանի որ արդեն իսկ տարեկան 70 մլրդ դրամ բնակարանի ձեռքբերման դեպքում քաղաքացիներին վերադարձնում ենք, այսինքն՝ այդ համակարգն ուրիշ ձևով գործում է: Հիմա, երբ Երևանից դուրս գա այս գործող համակարգը, արդեն համընդհանուր հայտարարագրման հետ զուգահեռ ինչ-որ չափով կմտնի: Հիմա այսօրվա չափերը, ես ուզում եմ դա էլ ուղիղ ասել, որ նաև շատ կարևոր է, որ ճիշտ է ասում եմ 70 մլրդ դրամ ենք վերադարձնում քաղաքացիներին, բայց այնուամենայնիվ՝ դրա պարամետրերը դեռ ամբողջությամբ պարզ չեն, այսինքն՝ փաստացի պետք է հայտարարագրերը լինեն, որպեսզի հասկանանք, թե ինչքան է ծավալը: Սա բյուջեի համար ծախս է, և մենք պետք է շատ զգույշ լինենք, որ հանկարծ շատ մեծ անհամաչափ ծախսեր բյուջեի համար չգեներացնենք, որը հնարավոր չի լինի ինչ-ինչ պատճառով վճարել»,–նշեց նա:

1/3012
bottom of page