top of page

Երևանում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում

  • Writer: Lilit Nalbandyan
    Lilit Nalbandyan
  • Jan 25
  • 1 min read

Այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 18 հասցեի մոտակայքոում ավտոմեքենա է այրվում:  Դեպքի վայր է ժամանել Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշարկ:  Հրշեջները մարել են «Mazda CX7» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը:  Ըստ նախնական տեղեկությունների՝  տուժածներ չկան:  Պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակչուհի Թամարա Գրիգորյանին:

bottom of page