ՀՀ այցելող զբոսաշրջիկների թվի կտրուկ անկում. ինչն է պատճառը
- Lilit

- Jan 25
- 1 min read

2024 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 134,000 զբոսաշրջիկ։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 2,215,000, ինչը մոտ 7%-ով պակաս է 2023 թվականի ցուցանիշից։ Այա մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հաղորդել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:
«Մինչև 2024 թվականի ավարտը Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կհատի 2 միլիոնի սահմանը, ինչը նախորդ տարվա համեմատ մի փոքր քիչ է, քանի որ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստան էր այցելել 2,3 միլիոն զբոսաշրջիկ:
Զբոսաշրջիկների թվի նվազումը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանից այցելությունների նվազմամբ, մինչդեռ Հնդկաստանից, ԱՄԷ-ից, Ֆրանսիայից, Վրաստանից, Իրանից, Չինաստանից և Հարավային Կորեայից այցելությունները աճել են։
ՀՀ մշտական բնակչության աճն էլ կապված է նույն ազգերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ, որոնց թիվը կազմել է գրեթե 53 հազար մարդ»,- ասել է Գևորգյանը։




















