Անհամբեր սպասում եմ Փաշինյանի հետ հանդիպմանը. Եվրոպական խորհրդի նախագահ
- Lilit

- Jan 14
- 1 min read

ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկեցինք Հայաստան-ԵՄ հարաբերությունների դրական դինամիկան: Այս մասին գրել է վրոպական Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
«Ես հայտնեցի ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված մեր գործընկերությունը և խորացնելու մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում ՝ անվտանգություն, տնտեսություն, մարդկանց միջև շփումներ, ժողովրդավարական ինստիտուտներ և կայունություն: Անհամբեր սպասում եմ առաջիկայում վարչապետ Փաշինյանի հետ անձամբ հանդիպմանը»,- գրել է նա։




















