top of page

«Իրար վրա գրիչ մի շպրտեք»․ ավագանու նիստի ժամանակ իրավիճակը լարվեց

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 19, 2024
  • 1 min read
ree

Երևանի ավագանին քննարկում է հանրային տրանսպորտից օգտվողների համար սահմանված արտոնությունների փաթեթը։ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը, սլաքներն ուղղելով դեպի ընդդիմությունը, դիմեց փաթեթում ներառված խմբերին՝ ասելով, որ վայրկյաններ հետո, երբ կլինի քվեարկություն, կերևա, թե որ խմբակցություններ են դեմ, որպեսզի այդ մարդիկ ունենան արտոնություններ։ «Երևանցիներից քաղաքական պատասխան դուք կստանաք ապագայում»,- ասաց Խաչատրյանը՝ վիրավորելով ընդդիմադիր խմբակցություններին՝ նրանց անվանելով դասական խաբեբաներ, շառլատաններ։ Նրա ելույթից հետո իրավիճակը լարվեց։ Ավինյանը հորդորեց իրար վրա գրիչներ չշպրտել և հանդարտվել։

1/3012
bottom of page