top of page

Ես՝ ինքս գնացել եմ Վեհարան, գերիների առաջարկով հանդես եմ եկել Կաթողիկոսին, արդյունքը հետո կտեսնենք. Քոչարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 11, 2024
  • 1 min read
ree

Կարծում եմ՝ Բաքու գնալն էլ արժեք ունի, չգնալն է. այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Cop 29-ին Հայաստանի մասնակցության նպատակահարմարությանը։

«Գերիների հարցը պետք  է լուծվի, եթե մարդասիրական բնույթ ունի,  պետք է իրացնի այն պահանջը, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված է»,-ասաց Քոչարյանը։

Քոչարյանն ասաց, որ գերիների հարցով ինքն անհատապես էլ է զբաղվել։ «Նշել եմ, որ հնարավորությունը եկեղեցու միջոցով կարող է արդյունք ապահովել։ Ես ինքս գնացել եմ Վեհարան, այդ առաջարկով հանդես եմ եկել կաթողիկոսին»,-ասաց նա։

Հարցին թե կաթղիկոսը մերժե՞լ է՝ պատասխանեց. «Ո՛չ, գործողություներ եղան, արդյունքները ապագայում կերևան»։

1/3012
bottom of page