Հենց սկզբից մենք վճռականորեն աջակցում էինք հրադադարին. Թուրքիայի ԱԳՆ
- Lilit
- Nov 3, 2024
- 1 min read

Իսրայելի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո կարող են ուժեղանալ։ Եթե երկիրը փորձի ոչնչացնել Իրանի միջուկային ներուժը, կմեծանա հակամարտության այլ պետությունների վրա ընդլայնման հավանականությունը, նախազգուշացրել Է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
«Իսրայելի գլխավոր նպատակը պաղեստինցիներին Գազայից Եգիպտոս և արևմտյան ափից Հորդանան վտարելն է։ Նման սցենարն էլ ավելի մեծ անկայունության կհանգեցնի տարածաշրջանում։ Իսրայելը կարող է չսահմանափակվել ռազմական գործողություններով ԱՄՆ ընտրություններից հետո: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է քայլեր ձեռնարկել Իրանի միջուկային ներուժը վերացնելու ուղղությամբ: Եթե դա տեղի ունենա, հակամարտության տարածման հավանականությունը դեպի այլ երկրներ կմեծանա»,- նշել է նախարարը Hurriyet թերթին տված հարցազրույցում։
Ֆիդանը նաև ընդգծել է, որ Իսրայելը շարունակում է նոր պայմաններ առաջադրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ բանակցություններում:
«Դա ցույց է տալիս, որ Իսրայելը բանակցություններն օգտագործում է իր ռազմական նպատակներին հասնելու համար ժամանակ շահելու համար։ Հենց սկզբից մենք վճռականորեն աջակցում էինք հրադադարին, սակայն կողմերին ասում էինք, որ Նեթանյահուն ձգձգում է բանակցությունները՝ ժամանակ շահելու համար», — հավելել Է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Նա հայտնել է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցություններում որոշակի տեղաշարժեր են նկատվում, սակայն շարժման համար կարևոր է հասնել այնպիսի հրադադարի, որը թույլ կտա սկսել Իսրայելի գործողություններն անդառնալիորեն փոփոխող գործընթաց:
«ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ մեր վերջին հանդիպմանը մենք քննարկել ենք իրավիճակը, հրադադարը, մարդասիրական օգնության անհրաժեշտությունը», - հայտարարել է Ֆիդանը: