top of page

Եգիպտոսը և Պաղեստինը երկխոսություն են վարում Ռաֆահ անցակետի վերահսկողությունը վերականգնելու համար

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 11, 2024
  • 1 min read

Եգիպտոսի և Պաղեստինի ինքնավարության միջև «կառուցողական երկխոսություն» է տարվում, որպեսզի վերջինս ստանձնի Գազայի հատվածի և Սինայի թերակղզու միջև Ռաֆահ անցակետի պատասխանատվությունը, հաղորդում է իսրայելական Kan-ը՝ վկայակոչելով բանակցությունների մանրամասներին ծանոթ անանուն աղբյուրներին:

Ըստ լրատվամիջոցի,  եգիպտացիները ձգտում են, որ «սա լինի Արևմտյան ափում հիմնավորված Պաղեստինի ինքնավարության՝ Գազայի այլ ռազմավարական օբյեկտների աստիճանական նվաճման ծրագրի առաջին տարրը»:

Պաղեստինի բարձրաստիճան պաշտոնյա Հուսեյն ալ-Շեյխը վերջին օրերին Ռամալայում հանդիպել է եգիպտացի պաշտոնյայի հետ՝ քննարկելու այն ծրագիրը, որը մեծապես աջակցվում է Կահիրեի կողմից և, հավանաբար, նաև ԱՄՆ-ի կողմից, նշում է լրատվամիջոցը:

1/3131
bottom of page