top of page

«Առաջիկա ընտրություններում Փաշինյանի «զենքը» լինելու է տոտալ հակառուսականությունը». քաղաքագետ

Feb 26, 2024
1 min read

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մոլդովայի նախագահ Սանդուն այս աշուն մտադիր է վերընտրվել ու, որպես, հիմնական զենք օգտագործում է երկրի եվրոինտեգրումը: Նա այդ հարցով մտադիր է հանրաքվե անցկացնել ու դրանք մեկտեղել նախագահական ընտրությունների հետ (այդ նպատակով հատուկ օրենսդրությունը փոխվեց, որպեսզի ընտրությունների և հանրաքվեի մեկտեղումը հնարավոր դառնա):Հայաստանում նույնպես հանրաքվեի և ԱԺ ընտրությունների մեկտեղումն օրենքով արգելված է: Բայց Փաշինյանի և ՔՊ-ի համար դա տեխնիկական խնդիր է:Փաշինյանին մոտ կանգնած գործիչներն արդեն «բացահայտվել» են՝ ասելով, թե աշնանը երկրին սպասվում են ԱԺ արտահերթ ընտրություններ և սահմանադրական հանրաքվե՝ նույն օրը:Փաշինյանի «զենքն» էլ լինելու է տոտալ հակառուսականությունը և ՀԱՊԿ-ը լքելու խոստումը»:

1/3639
bottom of page