top of page

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկելու տեսանյութը

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 26, 2024
  • 1 min read
ree

Համացանցում տեսանյութ է տարածվում, ըստ որի, երեխան մանկապարտեզում բռնության է ենթարկվել։

«Արի ստեղ, դե զզվեցրեցիր դու սաղին»,- ասում է մանկապարտեզի աշխատակցուհին, քաշում երեխայի ձեռքից ու հարվածներ հասցնում։

Ֆեյսբուքյան օգտատերերի համաձայն՝ երեխայի նկատմամբ բռնության դեպքն արձանագրվել է Փոքր Վեդիում:

Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սագսյանը հայտնեց, որ ոստիկանությունում ուսումնասիրվում է տեսանյութը:

«ՆԳՆ ոստիկանությունում նշված դեպքով չկա հաղորդում։ Տեսանյութն էլ ուսումնասիրվում է։ Հավելյալ կտրվի տեղեկատվություն»,- ասաց Սարգսյանը։

1/3025
bottom of page