top of page

Ես անվանում եմ սեր. Զախարովան` Հայաստանի հետ հարաբերությունների մասին

  • 6 days ago
  • 1 min read

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Հայաստանին Ռուսաստանի հետ հատուկ հարաբերություններ են կապում ընդհանուր պատմության, համատեղ ընտանիքների, նախագծերի, բիզնեսի, ճակատագրերի միահյուսման շնորհիվ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը բլոգեր Օլգա Բլագովեշչենսկայային տված հարցազրույցում: 



Մեր կողմից միշտ եղել է միայն օգնություն, աջակցություն, որոնք, իմ կարծիքով, կապված են եղել ինչպես աշխարհաքաղաքական բաղադրիչների հետ, ինչպես ասում են դիվանագետները, այնպես էլ նրա, ինչ ես անվանում եմ սեր։ Ժողովուրդների, մշակույթների անկեղծ սերը, փոխներթափանցումը, ահա այդ իրական կապերը: 



Զախարովան նաև հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ներդրման մասին բարդ ժամանակահատվածներում, մասնավորապես՝ արյունալի պատերազմների ընթացքում: Նա նաև նշել է երկրների փոխգործակցությունը տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության ոլորտներում։ 

1/3503
bottom of page