top of page

Տավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարը

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 22, 2024
  • 1 min read
ree

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք՝ ավարտվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի  վարչական ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել է նաև Տավուշի մաարզպետ Հայկ Ղալումյանը։  Հանդիպումն անցկացվել է Կառավարության շենքում, տևել է մոտ 3 ժամ։  

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այն ընթացքում, երբ Մհեր Գրիգորյանի և Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարների հանդիպումն էր ընթանում, Նիկոլ Փաշինյանն իր մոտ է կանչել ԱԱԾ պետ Արմեն Աբազյանին, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ 

Հիշեցնենք՝ Տավուշի սահմանամերձ համայնքների ղեկավարները Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ։

1/3054
bottom of page