Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում. ԱՄՆ նախագահին մաղթում եմ շարունակական բարեկեցություն. Նիկոլ Փաշինյան
- Apr 26
- 1 min read

Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընդունելության ժամանակ, որին ներկա է եղել ԱՄՆ նախագահը, հրաձգություն է տեղի ունեցել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս միջադեպին՝ նշելով, թե ուրախ է լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկինը, փոխնախագահը և մյուս ներկաները ապահով են ու լավ վիճակում։
«Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում։ Մաղթում եմ ԱՄՆ նախագահին շարունակական բարեկեցություն այսօրվա մարտահրավերների պայմաններում»,- հայտարարել է նա։




















