Զինծառայությունից ապօրինի ազատման համար 6 անձ ձերբակալվել է
- Lilit

- 1 day ago
- 1 min read

Զինծառայությունից ապօրինի ազատման համար 6 անձ ձերբակալվել է։ Այս մասին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Ի պատասխան հայտնում ենք, որ հիվանդության սիմուլիացիայի եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու, դրանց կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ կաշառք ստացած՝ ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը, ում նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:



















