Մեր կռիվը փորի կռիվ չէ, մեր կռիվը հայրենիք վերադառնալու համար է. Մետաքսե Հակոբյան
- Lilit

- Apr 3
- 1 min read
Մեր պահանջների հետեւից անդադար գնալու ենք եւ որեւէ կերպ չենք զիջելու: Այս մասին այսօր՝ ապրիլի 3-ին, Կառավարության դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մատաքսե Հակոբյանը։
«Այս իշխանությունը պարտավոր է ապահովել արժանապատիվ կեցության հնարավորություն մեր 160 հազար հայրենակիցների համար, մինչեւ կզբաղվեն մեր հավաքական վերադարձով: Եթե դրական չեղավ այս իշխանության պատասխանը, ապա կլինեն այլ քայլեր»,- ասաց Մետաքսե Հակոբյանը:
Ընդդիմադիր պատգամավորը եւս մեկ անգամ ընդգծեց, որ իրենց հիմնական պայքարը սոցիալական չէ, իրենք պայքարում են հայրենիք վերադառնալու համար. «Մեր կռիվը փորի կռիվ չի, փորի կռիվն իրենցն է եղել, իրենք այնքան են փորները մեծացրել, որ չեն պատկերացնում առանց փորի ապրելը, դրա համար շարունակում են կեղեքել այս պետությունը եւ ժողովրդին: Մեր կռիվը հայրենիք վերադառնալու համար է»:
Նշենք, որ այս պահին մի խումբ արցախցիներ Կառավարությունում հանդիպում են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ:





















