top of page

Յոթ տարի հողի տակ թաքցված խնդրակատար ավետարանը` «Շուրիշկանի ավետարան»-ը

  • Writer: Lilit
    Lilit
  • Feb 9
  • 1 min read

Հայոց պատմության մեջ բազում վկայություններ կան փրկության ուղի անցած ավետարանների ու ձեռագիր մատյանների մասին, որոնցից է «Շուրիշկանի» հրաշագործ ավետարանը։

«Շուրիշկանի ավետարան»


Ավանդազրույցը պատմում է, որ «Շուրիշկանի ավետարան»-ը, որ հայտնի է նաև «Պապ», «Կարմիր», «Սուրբ Բարսեղ Կեսարացի» անուններով, գրվել է 1498թ․ Վանի Քաջբերունի գավառի Ասպիսնակ գյուղում։ Պատվիրատուն Թուրուանդ իշխանն է, գրիչը՝ Բարսեղ քահանան։


Հայերի 1603-1604թթ. բռնագաղթի ժամանակ Ավետարանը տեղափոխվում է Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկան գյուղ՝ Սբ․ Բարսեղ Կեսարացու վանք: Հնարավոր վտանգներից պաշտպանելու նպատակով Ավետարանը թաղում են հողի մեջ։

«Շուրիշկանի ավետարան»


Որոշ ժամանակ անց հողատակ թաքստոցից աղբյուր է բխում՝ գոյացնելով լճակ: Սուրբ գիրքը դուրս է բերվում է միայն յոթ տարի անց՝ մնալով գրեթե անվնաս։


Երեք ու կես դար անց՝ 1973թ-ին, մեծ ոդիսական ունեցող «Շուրիշկանի ավետարան»-ը հայրենադարձ Ներսես և Մատթեոս Ծառուկյանները նվիրաբերում են Մատենադարանին։ Այդպիսով, միջնադարյան մշակույթի գանձարանի նմուշից ճառագող լույսն ու զորությունը փոխանցվում է սերնդեսերունդ։


Ավետարանը հավատացյալների շրջանում հայտնի է իր խնդրակատար-ախտահալած համբավով:

«Շուրիշկանի ավետարան»


Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր Զատիկին հաջորդող կիրակի՝ Կրկնազատկին, ուխտավորների մեծ թափորի ուղեկցությամբ Մատենադարանից տարվում է Արագածոտնի թեմի Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի, որտեղ պահվում է մինչև ուշ երեկո։

1/2616
bottom of page