ՀՀ-Ի ՀԵՏ ԿԱՐԵԼԻ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտարարել է, որ «Հայաստանի հետ հնարավոր է համաձայնության գալ»։ Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ները, Մամեդովն ասել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հիմնական խոչընդոտները» թեմայով միջազգային կոնֆերանսի ժամանակ, որը կազմակերպել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը:
Պաշտոնյան նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանը «շուտով կկարողանա հասնել խաղաղության և առաջընթացի Կովկասում»։