top of page

Պարեկները Արտաշատում ատրճանակով շրջող անչափահաս տղայի են հայտնաբերել

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 1, 2024
  • 1 min read
ree

Այսօր օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անչափահաս տղան ատրճանակով զինված շրջում է քաղաքում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կարճ ժամանակում պարզվում է, որ ատրճանակով զինված տղան Արտաշատից ուղևորվել է Երևան-Երասխ մայրուղի։

Պարեկները օպերատիվորեն հասնում են Երևան-Երասխ ավտոճանապարհ ու Արտաշատի վարչական տարածքում հայտնաբերում են նրան ապա տեղափոխում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արտաշատի բաժին։

Տղայի մոտ հայտնաբերվում է նաև ատրճանակը։

1/3012
bottom of page