top of page

Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է

May 14, 2024
1 min read

Մայիսի 8-ին, ժամը 19.39-ին, ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու այգեպանը եկեղեցու այգում նորածին երեխա է հայտնաբերել։ Մեկնած օպերատիվ խումբը նշված երեխային տեղափոխել էր հիվանդանոց: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էր քննչական բաժին։ Այդ մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ճշտվել է նորածնի մոր ինքնությունը։ Շիրակի մարզի 2000 թ․ ծնված բնակչուհին մայիսի 14-ին հայտնաբերվել և, կազմված փաստաթղթերով հանդերձ, ներկայացվել է քննչական բաժին:


1/3639
bottom of page