top of page

«Հուշահամալիրի նորոգումը դադարեցվել է բացառապես հանրային ճնշման տակ»․ Նաիրի Հոխիկյանի

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 7
  • 1 min read
ree

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կասկածելի նորոգման աշխատանքները դադարեցվել են բացառապես հանրային ճնշման տակ։ Այնտեղ հիմա ոչ ոք ոչինչ չի անում, միայն շինհրապարակն է կարգի բերվում, վերանայվում են փաստաթղթերը և շինթույլտությունները։


Խնդրի մասին բարձրաձայնեցին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները, հետո բազմաթիվ մարդիկ գնացին Ծիծեռնակաբերդ ու փորձեցին կանխել այդ փնթի և կասկածելի աշխատանքը, ապա բլոգեր Արթուր Չախոյանը փաստաթղթեր պահանջեց ու ապացուցեց, որ նորոգման աշխատանքներն ամենևին էլ փաստաթղթերին համապատասխան չեն արվում։


Դրանից հետո մի շարք լրատվամիջոցներ գործի անցան։ Հանրային աղմուկ բարձրացվեց։


Սա նշանակում է, որ հանրությունը կարող է փոխել, եթե մտածի, որ ինքը կարող է փոխել»։

1/3011
bottom of page