Հաշվի առնելով, որ Վենեսուելան Վրաստանի oկուպացված շրջանները ճանաչել է որպես անկախ պետություններ՝ հույս ենք հայտնում, որ վերջին զարգացումները կհանգեցնեն այս անoրինական որոշման չեղարկմանը. Վրաստանի ԱԳՆ
Jan 4
1 min read

Մենք ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին՝ հույս ունենալով, որ ապագա գործընթացները կզարգանան Վենեսուելայի ժողովրդի շահերին համապատասխան, հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն X հարթակում։
«Հաշվի առնելով, որ Վենեսուելայի իշխանությունները Վրաստանի օկուպացված շրջանները՝ Աբխազիան և այսպես կոչված Հարավային Օսիան, ճանաչել են որպես անկախ պետություններ՝ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը, մենք հույս ենք հայտնում, որ վերջին զարգացումները կհանգեցնեն այս անօրինական որոշման չեղարկմանը՝ համապատասխան Վրաստանի ազգային շահերին և միջազգային իրավական սկզբունքներին», - նշել է նախարարությունը։




















