top of page

Փաշինյանը եթեր է մտնում, ասում՝ գրկում ու համբուրում եմ ձեզ, բա օրենքն ընդունելիս ինչի՞ մեզ հետ չի քննարկում.տնտեսվարող

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 30
  • 1 min read

ree

«Փաշինյանը երկու օրը մեկ ուղիղ եթեր ա մտնում, ասում՝ ժողովուրդ ջան, գրկում ու համբուրում եմ ձեզ, բա էդ օրենքը ընդունելիս մի հատ խորհրդակցեիք էդ ժողովրդի հետ»։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, կառավարության դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց տնտեսվարողներից մեկը՝ նշելով, որ հարկային օրենսգրքում իրականացված փոփոխությունները լուրջ հետևանքներ են ունենալու տնտեսվարողների համար։

«Ինքը մեզ չի պատասխանում, արհամարհում ա։ Նոր տարուց առաջ հեռուստատեսությամբ մասնագետները հավաքվել էին, քննարկում էին անում, ասին՝ դժվար հարց ա, հետաձգենք մինչև 2026 թվականը։ Նոր տարուն Փաշինյանը գնում ա Աշտարակ, ուտուշ–խմուշ են անում, կանգնում ասում ա՝ հունվարի 1-ից փոփոխություններն ուժի մեջ են մտնում։ Անգամ հարկայինում չգիտեին էդ մասին»,–հավելեց ակցիայի մասնակիցը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության շենքի դիմաց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները: Նրանք նշում են, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած այս փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է իրենց հարկային բեռը, ինչի հետեւանքով կարող են լուրջ խնդիրների առաջ կանգնել։

bottom of page