top of page

Տեղի է ունեցել Լավրով-Միրզոյան հեռախոսազրույց. քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը

  • Mar 24, 2025
  • 1 min read

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ օրակարգի ընթացիկ հարցեր, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման առաջընթացը, որը բարձր գնահատականի է արժանացել Մոսկվայում։

Նախարարները քննարկել են առաջիկա միջպետական ​​շփումների ժամանակացույցն ու բովանդակությունը։

1/3430
bottom of page