top of page

«Դարա» փոթորկի պատճառով Իռլանդիայում գրեթե 400 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 7, 2024
  • 1 min read
ree

Գիշերը Բրիտանական կղզիներում մոլեգնած Դարա փոթորկի պատճառով Իռլանդիայի գրեթե 400 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։

Որոշ շրջաններում, օրինակ՝ Գոլուեյ կոմսությունում, քամու ուժգնությունը հասել է մինչև 141 կմ/ժ-ի։ Տապալվել են ծառեր, արգելափակվել են ճանապարհներ, լուրջ խնդիրներ են առաջացել տրանսպորտային և երկաթուղային հաղորդակցության ոլորտում։

Դուբլինի օդանավակայանում չեղարկվել են դեպի Մեծ Բրիտանիա թռիչքները, Դարա փոթորիկն Անգլիայում նույնպես  վնասներ է հասցրել։ Ուելսում պահպանվում է եղանակային պայմանների հետ կապված վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակը, մարդկանց հորդորում են դուրս չգալ տներից, չօգտվել տրանսպորտից։

Վթարվել են էլեկտրահաղորդման գծեր, ինչի պատճառով  առանց էլեկտրականության է մնացել  55 հազար տնային տնտեսություն Ուելսում, Անգլիայի հարավ-արևմտյան հատվածում և Արևմտյան Միդլենդում:

 Չեղարկվել են մասսայական բոլոր միջոցառումները։


1/3012
bottom of page