Ամբաստանյալի և տուժող կողմի հարազատները ծեծել են իրար Չարենցավանի դատարանում, դատական կարգադրիչները մարմնական վնասվածքներ են ստացել
- Apr 1
- 1 min read

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Չարենցավանի դատարանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել ամբաստանյալի և տուժող կողմի հարազատների միջև, որը վերածվել է իսկական մարտի. կոտրվել է դատարանի գույքը, տուժել են նաև դատական կարգադրիչներ, նրանցից մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել։
Դատարան են ժամանել մեծ թվով իրավապահներ։
Լարված իրավիճակը պահպանվում է։




















