top of page

Վրաստանում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդներից մեկը

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 days ago
  • 1 min read

ree

Թբիլիսիում ձերբակալվել է «Լելո՝ ուժեղ Վրաստան» կուսակցության առաջնորդներից մեկը՝ Ալեկո Էլիսաշվիլին։

«Էլիսաշվիլիի ձերբակալման պատճառը դեռևս անհայտ է»,-մասին հայտնել է նրա փաստաբան Գիորգի Ռեխվիաշվիլին։ 

Նրա խոսքով՝ քաղաքական գործիչը տեղափոխվել է Թբիլիսիի ՆԳՆ գլխավոր գրասենյակ։ 

Գործակալության փոխանցմամբ՝ նոյեմբերի 28-ին Ալեկո Էլիսաշվիլին մասնակցել է Թբիլիսիում անցկացվող բողոքի ակցիային։ Նա նաև հետաքննվում է 2024 թվականի դեկտեմբերի 2-ին «Վրացական երազանք» կուսակցության համահիմնադիր Ալի Բաբաևի ծեծի գործով։ 

Ալեկո Էլիսաշվիլին, ի թիվս այլ մեղադրանքների, մեղադրվում է անձի նկատմամբ բռնի հետապնդման մեջ՝ կապված նրա քաղաքական գործունեության հետ։ 

Նշվում է, որ եթե Էլիսաշվիլին մեղավոր ճանաչվի, ապա նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։

bottom of page