Դատախազությունը պահանջում է Գագիկ Բեգլարյանից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը
- Lilit

- Nov 24
- 1 min read

Նոյեմբերի 21-ին Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան։
Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ գործում որպես պատասխանող ներգրավված են Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը և նրան փոխկապակցված անձինք։
Գլխավոր դատախազությունը պահանջում է պատասխանողներից բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը։
Գործը նույն օրը՝ նոյեմբերի 21-ին, մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին։ Հետագա որոշումների մասին Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում տվյալներ դեռևս առկա չեն։
Նշենք, որ նույնանման պահանջով մեկ հայց էլ Գլխավոր դատախազությունը ներկայացրել էր 2022 թվականին։ Հիշյալ գործի քննությունը դեռևս ավարտված չէ։




















