top of page

Մկրտիչ Սրբազանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի առավոտյան ժամը 09.25–ին

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 16
  • 1 min read

ree

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի այսօր առավոտյան՝ 09։25–ին։

Շուրջ 6 ժամ տևած քննությունից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

«Բացարձակապես իրավաբանություն չկա, լինելու է այն, ինչ որոշված է։ Էն որ ասում են՝ գործ կարելու մշակույթն էլ չկա, սա է»,- ասաց Երեմ Սարգսյանը դատարանի բակում հավաքված քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։ Խուզարկություններն իրականացվել են Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Նա ասել էր, որ Արագածոտնի թեմից հրահանգ են տվել հոգևորականներին մասնակցել 2021 թվականի ընդդիմության ակցիաներին։

1/3011
bottom of page