top of page

Երևանում իրանցի տղամարդը ոտնձգություն է կատարել սիրիացի կնոջ նկատմամբ

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 29
  • 1 min read
ree


Օգոստոսի 24-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական  բաժին է դիմել Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի 26-ամյա Մ․ Ս․-ն և հայտնել, որ ժամը 20։40-ի սահմաններում Զաքյան 8 հասցեի մոտ անհայտ անձը, բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով բարոյական նորմերի նկատմամբ, առանց իր համաձայնության, մեկ անգամ ձեռք է տվել իր հետույքին։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողները խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Իրանի Իսլամական Հանրապետության քաղացի 29-ամյա Ռ․ Ա․-ին։



Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

1/3012
bottom of page