top of page

Պնդումները, թե ՀՀ–ն կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, իրականությանը չեն համապատասխանում. Նազելի Բաղդասարյան

  • Writer: Lilit
    Lilit
  • Aug 8
  • 1 min read
ree

«Բոլոր այն պնդումներն ու հրապարակումները, թե Հայաստանը համաձայնվել է, համաձայնվում է կամ կհամաձայնվի «միջանցքային» լուծումների, պարզապես իրականությանը չեն համապատասխանում»։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրառում է արել վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Հայաստանի Հանրապետության մոտեցումները շատ հստակ եւ առանց տարընթերցումների հնարավորության վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ս/թ հուլիսի 16–ի իր ասուլիսում։

Որեւէ այլ տրամաբանության մասին խոսք լինել չի կարող»,–գրել է նա։

1/3011
bottom of page