top of page

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը

Jul 26, 2025
1 min read

Հայ-ադրբեջանական բանակցությունների ֆոնին Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։


Հաքան Ֆիդանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ըստ աղբյուրների, զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքը, մտքեր փոխանակել ստեղծված իրավիճակի և հնարավոր ապագա քայլերի վերաբերյալ։

1/3636
bottom of page