Քանի դեռ հարձակումները շարունակվում են, Իրանը չի բանակցի որևէ կողմի հետ․ Արաղչի
- Jun 21, 2025
- 1 min read

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Ժնևում կայացած բանակցություններից հետո հայտարարության մեջ նշել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների հետ, և քննարկում է մոտ ապագայում «եվրոպական եռյակի» ձևաչափով ևս մեկ հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Tasnimգործակալությունը։
«Մենք աջակցում ենք Եվրոպական եռյակի և ԵՄ մյուս անդամ պետությունների հետ շարունակական խորհրդակցություններին և պատրաստ ենք մոտ ապագայում անցկացնել ևս մեկ հանդիպում», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Իրանը կշարունակի իրացնել ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը և չի բանակցի որևէ կողմի հետ, քանի դեռ շարունակվում են Իսրայելի հարձակումները։




















