top of page

Նոր երկրաշարժ՝ Թուրքիայում

  • Writer: Lilit
    Lilit
  • May 21
  • 1 min read

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են Ստամբուլում, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։


Մի քանի ցնցում զգացվել է քաղաքի արևմտյան մասում՝ Մոսկվայի ժամանակով 23:36-ին։ Բնակչության շրջանում առանձնապես խուճապ չկա։


Ցնցումներից անմիջապես հետո ծանուցումներ են ստացել նաև սմարթֆոնների հավելվածների օգտատերերը։


Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) սեյսմոլոգների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Մարմարա ծովում՝ Բյույուքչեքմեջե շրջանի դիմաց, մագնիտուդը կազմել է 4։ Օջախը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։

bottom of page