top of page

Լևոն Քոչարյանն ու ուսանողները քննարկել են Գյումրիում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունները

  • Writer: Lilit
    Lilit
  • Apr 25
  • 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն ապրիլի 25-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարբեր կուրսերում սովորող մի խումբ ուսանողների հետ:

Ուսանողներն իրենց հետաքրքրող եւ հուզող հարցերն են ուղղել պատգամավորին, որոնք, մասնավորապես, վերաբերել են ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականություններին, միջազգային հարաբերություններին, ներքաղաքական խնդիրներին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, խաղաղության համաձայնագրին, ՀՀ պետական կառավարման համակարգին, Գյումրիում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրություններին, 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ այլ թեմաների:

Պատգամավորը եւ ուսանողները կարեւորել են նման ձեւաչափով տեղի ունեցող հանդիպումներն ու քննարկումները:

1/3012
bottom of page