Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ. Սուրենյան
- Jan 15, 2025
- 1 min read

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը գրել է.
«2008թ․ այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գիշերային ժամերին ջերմաստիճանը իջավ -26․․․-28, իսկ լեռնային մարզերում՝ -30․․․-36 աստիճան։ Ցուրտը դա էր, ոչ թե այսօրվա գիշերվա -1․․․-3 աստիճանը, որը հունվարի համար համարվում է նորմայից 3-5 աստիճանով բարձր ջերմաստիճան։Զգացողական սառնությունը պայմանավորված է արևի բացակայությամբ և բարձր հարաբերական խոնավությամբ»։




















