top of page

Դանի Օլմոն և Պաու Վիկտորը չեն կարող գրանցվել «Բարսելոնայի» կազմում․ հայտարարություն

  • Writer: Lilit
    Lilit
  • Jan 4
  • 1 min read

ree

Իսպանիայի Թագավորական ֆուտբոլային ֆեդերացիան (RFEF) և Լա Լիգան պաշտոնապես հայտարարեցին, որ Դանի Օլմոն և Պաու Վիկտորը չեն կարող գրանցվել «Բարսելոնայի» կազմում։

Ֆեդերացիայի հայտարարության մեջ նշվում է, որ համաձայն RFEF-ի ընդհանուր կանոնադրության 130.2 և 141.5 հոդվածների, թիմը չի կարող կրկին գրանցել խաղացողին նույն մրցաշրջանում, եթե նրա լիցենզիան նախապես չեղարկվել է։

Մյուս կողմից, «Բարսելոնան» վերադարձել է 1:1 կանոնին, ինչը թույլ է տալիս ակումբին յուրաքանչյուր վաստակած եվրոն ներդնել տրանսֆերներում։ Սա հնարավոր է դարձել Լա Լիգայի կողմից ֆինանսական վերահսկողության պահանջների բավարարումից հետո։

Այժմ «Բարսելոնան» պատրաստվում է դիմել Մարզական գերագույն խորհրդին (CSD)՝ դատարանի միջոցով ժամանակավոր թույլտվություն ստանալու համար։ Ակումբը հույս ունի հաջորդ շաբաթ ստանալ դրական որոշում՝ Սուպերգավաթի խաղարկության մեկնարկից առաջ։

Նշենք, որ Օլմոն և Վիկտորը չեն ընդգրկվել այսօրվա գավաթային խաղի հայտացուցակում, սակայն «Բարսելոնան» նախատեսում է նրանց ուղարկել Սաուդյան Արաբիա՝ սպասելով նրանց գործերի լուծմանը։

1/3012
bottom of page