top of page

Իտալիայում վաճառում են շշալցված թարմ օդ` Կոմո լճից

  • Writer: Lilit
    Lilit
  • Nov 6, 2024
  • 1 min read

Իտալիայի ամենագեղատեսիլ վայրերից մեկի՝ Կոմո լճի օդը «հնարավոր է շնչել»՝ գտնվելով այդ տեղանքից հազարակոր կիլոմետրեր հեռավորության վրա: Այս մասին գրում է CNN-ը՝ մանրամասնելով, որ ItalyComunica ընկերությունը վաճառում է թիթեղյա տարաներում շշալցված օդ հենց այդ վայրից:

Յուրաքանչյուր տարայի գինը 9,90 եվրո է: Ընկերության պնդմամբ՝ յուրաքանչյուրում 400 միլիլիտր «100% իսկական օդ է՝ Կոմո լճից»:ItalyComunica-ն մանրամասնել է, որ այս արտադրանքն ավելի շատ ծառայում է որպես հուշանվեր:Կոմո լիճը հանգստի սիրված վայր է արևմտյան շոու բիզնեսի ներկայացուցիչների շրջանում: Լոմբարդիայի զբոսաշրջության բյուրոյի տվյալներով՝ 2023 թվականին Կոմո լիճ է այցելել ավելի քան 5,6 միլիոն մարդ, և այդ ցուցանիշը հետևողականորեն աճում է:

1/2539
bottom of page