top of page

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով շուրջ 200 տուժած կա

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ չորեքշաբթի  երկրի հարավ-արևելքում՝ Մալաթիա նահանգում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է շուրջ 200-ի, գրում է Mehr գործակալությունը:

Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայայի խոսքով՝  տուժել է 187 մարդ։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհեր չկան։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ։ Ցնցումները զգացվել են տարբեր քաղաքներում։

1/2231
bottom of page