top of page

Կենտրոնական բանկը զգուշացնում է

  • Writer: Lilit
    Lilit
  • Sep 17, 2024
  • 1 min read
ree

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ձեռքբերված տեղեկությունների արդյունքում պարզվել է, որ վերջին շրջանում ավելացել են զեղծարարների կողմից անձնական և բանկային տվյալներ ձեռք բերելու փորձերը:


Մասնավորապես, զեղծարարները կեղծ հեռախոսազանգերի և տարբեր նամակագրությունների միջոցով կապ են հաստատում քաղաքացիների հետ՝ ներկայանալով որպես ֆինանսական հաստատության աշխատակից, ուղարկում են հղումներ և դրդում են անցնել նշված հղմամբ, լրացնել անհրաժեշտ անձնական/բանկային տվյալները՝ այդ կերպ ստանալով հասանելիություն քաղաքացիների ֆինանսական միջոցներին։


«Հորդորում ենք լինել զգոն և ոչ մի դեպքում չանել հետևյալ քայլերը.

Որևէ անձի չտրամադրել անձնական բանկային որևէ տվյալ

Մուտք չգործել անհայտ և կասկածելի հղումներ

Չակտիվացնել ստացված անհայտ և չսպասված հաստատման կոդերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

1/3046
bottom of page