top of page

Էրդողանն ու Իրանի նորընտիր նախագահը քննարկել են տարածաշրջանային խնդիրները

  • Writer: Lilit
    Lilit
  • Jul 8, 2024
  • 1 min read
ree

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է TRT-ն:Էրդողանի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի և Իրանի երկկողմ հարաբերություններին, քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ։

Էրդողանը վստահություն է հայտնել բոլոր ոլորտներում երկու երկրի հարաբերությունների հետագա զարգացման հարցում՝ ընդգծելով դրանց խորը պատմական արմատները։Թուրքիայի ղեկավարը շնորհավորել է Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նոր պաշտոնում։

1/3048
bottom of page